14 սեպտեմբերի 2009 - 21:26 AMT
Ստամբուլում տեղի կունենա հայ-թուրքական համերգ
Սեպտեմբերի 26-ին ամերիկահայ երաժիշտ Արա Դինքջյանը բարեգործական համերգ կտա Ստամբուլի Hagia Eirene թանգարանում: Դինքջյանը երգում է աշխարհի 13 լեզուներով, այդ թվում` թուրքերեն: Նա ուդի վրա նվագող ամենահայտնի երաժիշտներից է: Դինքջյանի հետ համերգին կմասնակցի թուրք երաժիշտ Էրդալ Աքքայի հետ, հաղորդում է Haber 7-ը: