14 սեպտեմբերի 2009 - 21:53 AMT
Երեւանում բացվել է «Reading Fest»-ը
Երեւանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում այսօր բացվել է «Reading Fest»-ը, որի կազմակերպիչը Ազգային թատերական ստեղծագործական միավորումն է:

Փառատոնի կազմակերպիչները փառատոնն անվանում են աշխատանքային, քանի որ հաջորդ երեք ամիսներին «Reading Fest»-ի շրջանակներում կանցկացվեն ժամանակակից հայ եւ օտարերկրյա դրամատուրգների գրական աշխատանքների հանրային ընթերցումներ»,-ասել է միավորման նախագահ Արա Խզմալյանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն իր հերթին ընդգծել է. «Փառատոնը կարող է դառնալ այն տարածքը, որտեղ ժամանակակից գրողները, դրամատուրգները կկարողանան գնահատել իրենց ժամանակակիցներին եւ տեսնել այդ ոլորտի ոչ լիարժեք կողմերը»: