26 հունիսի 2003 - 00:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հարցերն են քննարկվել այսօր Երեւանում կայացած ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ գեներալ-լեյտենանտ Անտոնիո Կվինտանայի գլխավորած ՆԱՏՕ-ի Հարավային միացյալ հրամանատարության բարձրաստիճան պատվիրակության միջեւ հանդիպման ընթացքում: Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել «Cooperative Best Efforts-2003» զորավարժությունների կազմակերպչական ընթացքը եւ նրա նշանակությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի Հարավային միացյալ հրամանատարության միջեւ համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման գործում: