15 սեպտեմբերի 2009 - 16:11 AMT
Հայաստանի բանկային համակարգը բավականին կապիտալիզացված է` հակազդելու համար ճգնաժամի ազդեցությանը
Հայաստանի բանկային համակարգը բավականին կապիտալիզացված է` հակազդելու համար ճգնաժամի ազդեցությանը, գտնում է «HSBS բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը: «Հայաստանի բանկային համակարգը բավականին կապիտալիզացված է, ինչը կօգնի երկրի տնտեսությանը, հաշվի առնելով, որ Հայաստանն այժմ ապրում է ճգնաժամի ամենավատ փուլը»,-ասել է նա: Այս համատեքստում նա հավելել է, որ միայն Լատվիայի ու Լիտվայի տնտեսություններն են այժմ ավելի վատ վիճակում, քան Հայաստանի տնտեսությունը:

Միեւնույն ժամանակ Սլեյթերը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները կօգնեն երկրին ավելի արագ դուրս գալ ճգնաժամից: Ըստ նրա, դրան են ուղղված նաեւ միջազգային կառույցներից ստացված վարկային միջոցները եւ կառավարության հատկացումները, որոնք թույլ կտան ակտիվանցնել տնտեսությունը: «Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավմանը կնպաստի նաեւ ռուսական տնտեսության կայունացումը»,-ասել է Սլեյթերը: