15 սեպտեմբերի 2009 - 17:26 AMT
ՀՅԴ կմասնակցի Հայաստանի նախագահի հետ քաղաքական խորհրդակցությանը
ՀՅԴ կմասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանիի հետ երկրի կուսակցությունների առաջնորդների առաջիկա հանդիպմանը` հայ-թուրքական հարաբերությունները քննարկելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՅԴ Բարձրագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «ՀՅԴ կմասնակցի այդ հանդիպմանը եւ մեր կուսակցությունն այդ հանդիպմանը ես եմ ներկայացնելու»,- ավելացրել է Արմեն Ռուստամյանը:

Սեպտեմբերի 17-ին քաղաքական խորհրդակցություն կկայանա հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ: Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի նախագահը երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ կքննարկի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը: Սա նման ձեւաչափում Սերժ Սարգսյանի հաշվով արդեն երրորդ հանդիպումն է: Ավելի վաղ կայացած խորհրդակցությունների թեման Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմացման ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերն էին: