16 սեպտեմբերի 2009 - 13:39 AMT
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հայաստանում ՌԴ դեսպանը տարածաշրջանային հարցեր են քննարկել
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքումփոխնախարար Քոչարյանն ու դեսպան Կովալենկոն քննարկեցին հայ-ռուսական երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք նշվեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված փոխըմբռնումը, փոխվստահությունը եւ սերտ համագործակցությունը լավ հիմք են ստեղծում դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական համագործակցության առավել ամրապնդման համար: Զրուցակիցները նաեւ մտքերփոխանակեցինմի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ: