16 սեպտեմբերի 2009 - 15:08 AMT
2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների գծով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը չի կարելի բավարար համարել
2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների պարզաբանմանն ուղղված ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը չի կարելի բավարար համարել, քանի որ եզրակացության մեջ չեն նշվում կատարվածի կոնկրետ մեղավորները: Այդ մասին լրագրողներին է հայտարարել հանձնաժողովի անդամ, արտախորհրդարանական Ազգային-ժողովրդավարական միության ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը: Ըստ նրա, հանձնաժողովի անդամները չկարողացան լուծել այն խնդիրները, որոնք դրված էին նրանց առջեւ: «Եթե զեկույցում նշված չեն մեղավորների անունները, դա նախադեպ է դառնում եւ չի կարելի բացառել նման իրադարձությունների կրկնությունն ապագայում: Եվ, հետեւաբար, մեր աշխատանքը ոչ ոքի հարկավոր չէ»,-ասել է Վարդանյանը` հավելելով, որ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների լիարժեք պատկերի պարզաբանումը բխում է Հայաստանի շահերից: