16 սեպտեմբերի 2009 - 18:03 AMT
Հայաստանի Շիրակի եւ Ռուսաստանի Ուլյանովսկի մարզերը կխորացնեն երկկողմ համագործակցությունը
Այսօր ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էՌուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի նահանգապետ Սերգեյ Մորոզովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքումՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության առանձին սուբյեկտների հետ գործակցության զարգացումը:

Ուլյանովսկի մարզի նահանգապետը ՀՀ վարչապետին է ներկայացրել Շիրակի մարզի հետ հարաբերությունների զարգացման ոլորտում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես` ավտոմեքենաշինության, գյուղատնտեսության ու վերամշակող արտադրության, ինչպես նաեւ տեքստիլ արդյունաբերության, շինարարության ու հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Կարեւորվել է Ուլյանովսկի ու Շիրակի մարզերի միջեւ մշակութային ու հումանիտար բնագավառներում կապերի խորացումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի Դաշնության բուհերում Հայաստանի Հանրապետության ավիացիոն կադրերի պատրաստման հնարավորությանը: