16 սեպտեմբերի 2009 - 20:36 AMT
Արարատբանկը գործարկեց «Արարատբանկ նյուզ» հեռուստատեսային նախագիծը
Սեպտեմբերի 15-ին Արարատբանկը գործարկեց «Արարատբանկ նյուզ» հեռուստատեսային նախագիծը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ ստեղծված նախագիծն այսուհետ ամեն օր, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, հեռուստադիտողին կներկայացնի նորություններ Արարատբանկից, կանդրադառնա Արարատբանկի կողմից մատուցվող բանկային ծառայությունների մանրամասներին, սակագներին, բանկային պրոդուկտներին:

«Արարատբանկ նյուզ»-ը կհյուրընկալի նաեւ բանկային մասնագետների, փորձագետների, որոնք հանգամանորեն հեռուստադիտողին կներկայացնեն Արարատբանկի բանկային ծառայությունները, դրանցից օգտվելու կանոնները, դրանց անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, կօգնեն ու կուղղորդեն հաճախորդներին: «Արարատբանկ նյուզ»-ի տաղավարում կլինեն նաեւ Արարատբանկի այն աշխատակիցները, ովքեր նախագծում եւ իրականացնում են Արարատբանկի բանկային ծառայությունները, եւ հեռուստադիտողը հնարավորություն կունենա անմիջականորեն շփվել նաեւ այն մարդկանց հետ, ում հետ ամեն օր հանդիպում է առօրյայում: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան նաեւ news@araratbank.am էլեկտրոնային հասցեով հայտնել իրենց կարծիքներն ու առաջարկությունները, դիտողություններն ու ցանկությունները:

Արարատբանկնյուզըեթերում է ամեն օր, ժամը 19:30-ին հեռարձակվող Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի գլխավոր թողարկումից անմիջապես հետո: