16 սեպտեմբերի 2009 - 21:42 AMT
ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը կապված մարտի 1-ի դեպքերի հետ անկողմնակալ չէ
«Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ զեկույցը կազմվել է ոչ թե 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի կողմից, այլ գրվել է դատախազությունում, այնուհետեւ խմբագրվել է նախագահականում», - այսօր Ազգային Ժողովում մարտի 1-ի դեպքերին վերաբերող զեկույցի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքերով այն հանգամանքը, որ զեկույցում նկատվում է հայտնի իրադարձությունների ժամանակ իշխանությունների գործողությունները արդարացնելու ձգտում, արդեն խոսում է զեկույցի ոչ անկողմնակալ լինելու մասին: