16 սեպտեմբերի 2009 - 22:06 AMT
Deno Gold Mining կազմակերպությունը մեղադրվում է մարդու կյանքին, առողջությանը եւ սեփականությանը վնաս հասցնելու մեջ վնաս հասցնելու մեջ
«Էկոլոգիական անվտանգության ապահովության եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը Կապանից հայց է ներկայացրել Deno Gold Mining ընկերության դեմ` մարդու կյանքին, առողջությանը եւ սեփականությանը վնաս հասցնելու համար: Հայցադիմումը կքննի Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը:

Ինչպես հայտնեց «ԷկոԼուր» կազմակերպության իրավաբանական խորհրդատու Արթուր Ղազարյանը` կազմակերպությունը մտադիր է դատական կարգով պաշտպանել բնակիչների շահերը, որոնք բնակվում են Կապանի Շահումյան շրջանի Deno Gold Mining կազմակերպության կողմից հանքարդյունաբերական աշխատանքների իրականացման վայրերում:

Շահումյանի շրջանը Կապանի արվարձանն է, որտեղ միաժամանակ գտնվում է Կապանի պղնձի բազմամետաղային հանքավայրը: Այդ շրջանում վտանգավոր է ոչ միայն ապրել, այլ նաեւ պարզապես գտնվելը: Մշտական պայթյունները, հորատումները բերեցին տների եւ հաղորդակցության ցանցի կործանմանը: Տների ու այգիների տակ առաջացած դատարկ խոռոչները ակտիվացրեցին սողանքային երեւույթները: 2008 թ-ում Deno Gold Mining կազմակերպությունը առաջարկեց փոխհատուցում Շահումյանի շրջանում բնակվող 8 սեփականատերերի վերաբնակեցման համար: Մնացած 140 ընտանիքները փոխհատուցում չստացան: «Կազմակերպությունը գիտի ռիսկերի մասին, քանի, որ ինքն է պատվիրել հետազոտումների անցկացումը «Գեոռիսկ» մասնագիտացած կազմակերպությանը: Deno Gold Mining ընկերությունը հրաժարվեց փոխհատուցում ներ կատարելուց ոչ թե ճգնաժամի պատճառով, այլ ուղղակի այն բանի համար, որ հանքավայրի հետ կապված
իր սպասումները չարդարացան»,-կարծում է Արթուր Ղազարյանը: