16 սեպտեմբերի 2009 - 22:15 AMT
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հաղթանակ տարած ադրբեջանցի ձյուդոյիստը կստանա 150 000 դոլար
Սեպտեմբերի 11-13-ը Հայաստանի մայրաքաղաքում կայացած Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հաղթանակ տանելու համար ադրբեջանցի ձյուդոյիստ Էլմար Գասիմովը 150 000 ԱՄՆ դոլար կստանա: Մինչդեռ, Երեւանում կայացած Եվրոպայի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրները կստանան 100 եւ 50 հազար ԱՄՆ դոլար համապատասխանաբար: Այդ մասին նշվում է azerisport.com կայքում:

Հիշեցնենք, որ Երեւանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցող Ադրբեջանի բոլոր հինգ ներկայացուցիչներն արժանացել են մեդալների: