16 սեպտեմբերի 2009 - 23:32 AMT
ՀՅ Դաշնակցությունն առաջարկում է սկսել լրացուցիչ քննություն 2008 թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ
ՀՅ Դաշնակցության կուսակցությունը ներկայացրեց իր հատուկ կարծիքը ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, որի մեջ իր անհամաձայնությունը արտահայտեց երեք հարցերի վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՅԴ ընտրված պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Մենք համաձայն չենք այն միանշանակ գնահատականով, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողությունները օրենքի շրջանակներում էին, քանի որ նրանց կողմից ոչ համաչափ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամաբ, առանձին դեպքերում օրենքի շրջանակներից դուրս: Երկրորդ մեր առարկությունը առնչվում է նրան, որ հանձնաժողովի զեկույցը պետք է ուշադրություն դարձներ քննության ժամանակ թույլ տված բացթողումների վրա: Ելնելով դրանից, մենք չենք կարծում, որ նախաքննությունը համապատասխանում էր անկողմնակալության եւ հուսալիության չափանիշներին»,- ասաց Մինասյան:

Ինչ վերաբերվում է երրորդ առարկությանը, ապա պատգամավորը նշեց, որ մինչեւ չբացահայտվեն զոհվածների մահվան հանգամանքները եւ չնշվեն մեղավորների անունները, անհրաժեշտ է սկսել լրացուցիչ քննություն այդ հարցերը լուծելու համար: