17 սեպտեմբերի 2009 - 00:44 AMT
Առայժմ հանրաքվեի անցկացման անհրաժեշտություն չկա
Հայաստանի խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը , պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի այն հարցին, թե արդյոք վարչապետը կօգտվի իր սահմանադրական իրավունքից Հայ-թուրքական արձանագրությունների հարցը հանրաքվեի դնելու համար, ընդգծել է. «Այն առնչությամբ, որ այժմ տարբեր ձեւաչափերով ակտիվ քննարկումներ են ընթանում այդ հարցի շուրջ, մասնավորապես, սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահն այդ հարցը քննարկելու է Հայաստանի քաղաքական ուժերի հետ, առայժմ վաղ է խոսել հանրաքվեի անցկացման մասին»: