17 սեպտեմբերի 2009 - 00:57 AMT
Սինգապուրի տնտեսական «հրաշքի» հեղինակը հանդիպում կունենա հայ գործարարների հետ
Ս.թ. սեպտեմբերի 17-19-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն : Այցը տեղի կունենա ՀՀ ազգային մրցունակության խորհրդի աջակցությամբ: Այցի ընթացքում Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սինգապուրի ավագ նախարարը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ: Լի Կուան Յուն կմասնակցի ՀՀ ազգային մրցունակության խորհրդի նիստին, որը կվարի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախատեսված է նաեւ Լիան Կուան Յուի հանդիպումը հայ գործարարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: