17 սեպտեմբերի 2009 - 11:52 AMT
Բելառուսում մեկնարկում է ՀԱՊԿ «Արեւմուտք-2009» զորավարժությունների երկրորդ փուլը
Սեպտեմբերի 19-ին Բելառուսի Հանրապետության տարածքում, «Արեւմուտք-2009» օպերատւվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում կմեկնարկի ՀԱՊԿ Համատեղ համալիր զորավարժությունների երկրորդ փուլը: Այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«ՀԱՊԿ Համատեղ համալիր զորավարժությունների երկրորդ փուլի թեման «Կոլեկտիվ անվտանգության արեւելաեվրոպական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի զորամիավորումների կիրառման կազմակերպումն» է: Զորավարժությունների ընթացքում հարկ կլինի մշակել Արեւելյան Եվրոպայի տարածքում ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի տեղակայմանը, կազմակերպության շրջանակներում ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական օճանդակությանը վերաբերող հարցեր»,-ասել է նա:

Գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է նաեւ, որ սեպտեմբերի 26-29-ը կմշակվեն մարտական գործողությունների ժամանակ զորամիավորումների նախապատրաստմանն առնչվող հարցեր: Զորավարժությունները կանցնեն Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Մալցեւի ղեկավարությամբ:

Սեմերիկովը հիշեցրել է, որ զորավարժությունների առաջին փուլը տեղի ունեցավ օգոստսի 26-28-ին Մոսկվայում, ՀԱՊԿ Միավորված շտաբում: Երկրորդ փուլը կանցնի սեպտեմբերի 19-26 Բելառուսի տարածքում, երրորդը` հոկտեմբերին Ղազախստանում, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: