17 սեպտեմբերի 2009 - 17:10 AMT
Հայկական GNC Alfa ընկերությունը սեփական օպտիկամանրաթելային մալուխն է անցկացնում Վրաստան
Հայաստանի կառավարությունը ՀՀ մարզպետներին հանձնարարել է իրենց իրավասության սահմաններում աջակցել GNC Alfa ՓԲԸ կողմից ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում օպտիկամանրաթելային մալուխի անցկացման աշխատանքների իրականացմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հաղորդել է, որ մալուխի անցկացման աշխատանքները ծրագրվում է ավարտել 18 ամսվա ժամկետում: