17 սեպտեմբերի 2009 - 18:54 AMT
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին
2009թ. ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված է առաջին համատեղ համալիր զորավարժության անցկացում` անդամ պետությունների օպերատիվ խմբերի, ՀԱՊԿ քարտուղարության, միացյալ շտաբի, զինվորական ստորաբաժանումների եւ օպերատիվ արձագանքման օպերատիվ ուժերի (ՕԱՀՈՒ) հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ, որը կիրականացվի երեք փուլով:

Առաջին փուլը անց է կացվել Մոսկվայում ՀԱՊԿ միացյալ շտաբի բազայի վրա` օգոստոսի 25-ից 28-ը, որտեղ ՀՀ ՊՆ-ից մասնակցել է 5 հոգուց բաղկացաց օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանի գլխավորությամբ, այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Երկրորդ փուլըկանցկացվիԲելառուսիՀանրապետությունում` ԲելառուսիՀանրապետության եւՌուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ ռազմավարական Զապադ-2009եզորավարժության տեսքով, սեպտեմբերի 26-ից 29-ը` «Հավաքական անվտանգության Արեւելա-Եվրոպական տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ռազմական ստորաբաժանումների կիրառման կազմակերպում» թեմայով: ՀՀ պաշտպանության նախարարությունը չի պլանավորում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժության երկրորդ փուլին, սակայն 4 հոգուց բաղկացած ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը` ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետ, գնդապետ Գ.Տավարածյանի գլխավորությամբ կմասնակցի նշված զորավարժությանը:

Միաժամանակ, ԲելառուսիՀանրապետության պաշտպանության նախարարգեներալ-գնդապետԼ.Մալցեւի հրավերի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատվավոր հյուրի կարգավիճակով, ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ, գնդապետ Դ.Տոնոյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարի օգնական, կապիտան Ա.Առաքելյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին կմասնակցի զորավարժության ակտիվ փուլին: