17 սեպտեմբերի 2009 - 21:39 AMT
Հայաստանի ոստիկանները ֆիզիկապես ավելի պատրաստված են լինելու
ՀՀ կառավարությունընոր խմբագրությամբ է շարադրել իր 2003թ. հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջը սահմանելու մասին» N175-Ն որոշման հավելվածի N2 աղյուսակը:

«Որոշման նպատակն է նպաստել ոստիկանության ծառայողների ֆիզիկական պատրաստվածության բարելավմանը, բարոյակամային որակների ձեւավորմանը, հմտությունների եւ ունակությունների կատարելագործմանը»,- ասել է Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: