17 սեպտեմբերի 2009 - 21:42 AMT
Երեւանի ծննդատները կհանդերձվեն նոր սարքավորումներով
Այսօր սկսվել է Հայաստանում նորածինների շրջանում մահացության մակարդակի նվազեցմանն ուղղորդված նոր խոշորամասշտաբ նախագծի իրականացումը: Նախագիծն իրականացնում են ՎիվաՍել-ՄՏՍ եւ BirthLink ոչ կառավարական կազմակերպությունը:

Աշխարհում յուրաքանչյուր տարի ավելի քան 4 միլիոն մանուկ է մահանում կյանքի առաջին տարվա ընթացքում: Այս դեպքերի 98 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին. դրանց 65 տոկոսը տեղի է ունենում կյանքի առաջին ամսվա ընթացքում, որի երկու երրորդն` առաջին շաբաթվա, - դրա կեսից ավելին էլ` առաջին 24 ժամվա ընթացքում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում մանկական մահացության մակարդակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այնպիսի երկրների տվյալները, ինչպիսիք են ԱՄՆ-ն - Մեծ Բրիտանիան:

Համապատասխան տեխնիկական հագեցածության, գիտելիքի առկայության - շարունակական մասնագիտական վերապատրաստման պարագայում մահացության այս դեպքերից շատերից կարելի է խուսափել:

Այս նախագիծը սկսելու մեր հիմնական գաղափարը գալիք հինգ տարիների ընթացքում նորածնային մահացության մակարդակի նվազեցումն է` համահունչ ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին: Հայաստանի բուժհաստատությունների նորածնային բաժանմունքներին ամենաառաջնային սարքավորումների` հատկապես անմիջապես ծննդից հետո կենսաապահովմանն ուղղված սարքավորանքի տրամադրմամբ մենք հույս ունենք մեծացնել առողջական խնդիրներ ունեցող մանուկների կյանքի հավանականությունը: Սակայն այս նախագծի իրականացումն անհնար կլիներ առանց ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության - ֆինանսավորմանե,-նշել է BirthLink կազմակերպության հիմնադիր Քեթի Մելորը:

Հաշվի առնելով, որ Հայաստանում մանուկների 40 տոկոսը ծնվում է Եր-անում, այս նախագիծն իրականացվում է մայրաքաղաքի տաս ծննդատներում, ինչպես նա-` նորածնային բաժանմունք ունեցող մանկական հիվանդանոցում: Այս հաստատություններին մասնավորապես տրամադրվել է թվով 101 սարք` ինկուբատորներ, շնչառության ապահովման համակարգեր, մոնիտորներ - առաջին անհրաժեշտության այլ սարքավորում:

Առաջիկայում նախատեսվում է վերասարքավորված հիվանդանոցների բուժանձնակազմի համար կազմակերպել դասընթացներ: