17 սեպտեմբերի 2009 - 22:39 AMT
Վաղը ՀՀ Հանրային Խորհուրդը կսկսի հայ - թուրքական արձանագրությունների քննարկումները
Վաղվանից ՀՀ Հանրային Խորհուրդը կսկսի հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների քննարկումները: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Սկզբում քննարկումները կանցկացվեն առանձին հանձնաժողովներում, այնուհետեւ Հանրային Խորհուրդը կքննարկի նրանց կողմից առաջադրված առաջարկները», - հայտարարեց Հանրային Խորհրդի նախագահը: