18 սեպտեմբերի 2009 - 20:44 AMT
Երեւանում անցնում է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը
Մատենադարանի մոտ անցնում է Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցների հանրահավաքը, որը հավաքեց մոտ 3 հազար մարդ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.NET-ի թղթակիցը, հանրահավաքում մասնակցում է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան ԴեմիրՃյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, վերջերս համաներման ենթարկված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

Հանրահավաքը բացեց ԱԿ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, որը հայտարարեց, որ իրենց հետ հանրահավաքին պետք է մասնակցեր վերջերս ընդհատակից դուրս եկած եւ քննության տակ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որին բառացիորեն վերջին պահին կանչեցին հարցաքննության Հատուկ Քնչական ծառայություն:

Հանրահավաքի կազմակերպիչները սկզբից անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին, եւ նշեցին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աջակցություն է ստանում Արեւմուտքից Թուրքիայն հետ հարաբերությունները բարելավվման հարցում իր զիջումների դիմաց:
Նրանք նշեցին, որ իրադարձությունների նման զարգացումը հղի է երկրում բռնապետության ամրապնդմամբ, եթե այդ գործընթացը ժամանակին չկասեցվի:

Հանրահավաքի վերջում, կազմակերպիչները մտադիր են գլխավորել ավանդական դարձած ընդդիմադրության կողմնակիցների երթը մայրաքաղաքի գլխավոր պողոտայով, որը կավարտվի Հյուսիսային պողոտայում: