18 սեպտեմբերի 2009 - 20:50 AMT
Հինգերորդ միջազգային երիտասարդական «Ես եմ» կինոփառատոնը կանցկացվի Երեւանում սեպտեմբերի 26-30-ը
Հինգերորդ միջազգային երիտասարդական «Ես եմ» կինոփառատոնը կանցկացվի Երեւանում սեպտեմբերի 26- 30-ը: Կինոփառատոնի հանդիսավոր բացման եւ փակման արարողությունը կկայանա «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմերը կցուցադրվեն Կինոյի տան մեծ դահլիճում:

224 ներկայացված ֆիլմերից, ժյուրին, որի կազմում են Միքայել Դովլաթյանը, Գրիգոր Հարությունյանը, Գեորգի Կեվորկովը, Արփինե Սիմոնյանը, ընտրեց 136 ֆիլմ:

Մրցանակները կշնորհվեն հետեւյալ 6 անվանակարգերում` գրան պրի, լավագույն արտասահմանյան, ուսանողական, վավերագրական ֆիլմեր նաեւ լավագույն օպերատորական աշխատանք: