21 սեպտեմբերի 2009 - 12:14 AMT
Հայաստանը նշում է Անկախության օրը
Այսօր Հայաստանը նշում է անկախության հռչակման 18-րդ տարեդարձը: Ըստ ավանդության այդ օրը պետության ղեկավարները, քաղաքական կուսակցությունների եւ հանրության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ են դրել ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների հուշարձանին:

Այս առնչությամբ երկրում ընթանում են հանդիսավոր միջոցառումներ, տոնական համերգներ, ցուցահանդեսներ: Տոնական օրը կավարտվի հրավառությամբ Հանրապետության հրապարակում:

Հայաստանի անկախության մաիսն հռչակագիրն ընդունվեց 1990թ. օգոստոսի 23-ին` Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Հռչակագրով հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Գերագույն Խորհրդի հրամանագրով 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: