8 ապրիլի 2002 - 23:49 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՓՈԽԱՆԱԿՎԵՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի հետ ռազմական ոլորտում տեղեկության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Միխաիլ Կասյանովը: Պաշտպանության նախարարությանը հանձնարարված է ՌԴ ԱԳՆ մասնակցությամբ բանակցություններ վարել հայկական կողմի հետ եւ կառավարության անունից ստորագրել նշված համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի նախագծի, Ռուսաստանը եւ Հայաստանը «ընդունելով ռազմական ոլորտում համաձայնեցված քաղաքականության անցկացման անհրաժեշտությունը», պայմանավորվել են փոխանակվել տեղեկություններով ռազմական ոլորտում: Տեղեկության փոխանակում ասելով նկատի է առնվում երկու երկրների «ռազմական ղեկավար մարմինների միջեւ իրականացվող բոլոր տեղեկությունների ստացումը եւ փոխանցումը, այդ թվում նաեւ սահմանափակ թույլտվությամբ»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: