21 սեպտեմբերի 2009 - 16:13 AMT
ՌԴ նախագահը Սերժ Սարգսյանին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ
Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Ռուսաստանի նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Գոհունակությամբ եմ նշում Ռուսաստանի ու Հայաստանի բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը, որը բնորոշովում է փոխըմբռնմամբ, հարգանքով եւ վստահությամբ: Վստահ եմ, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության խորացումը նպաստում է մեր երկրների սոցիալ-տնտեսական առաջընթացին, ծառայում խաղաղությանն ու կայունությանը Անդրկովկասում: Մտադիր ենք այսուհետ էլ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել երկկողմ քաղաքական երկխոսության, գործնական եւ հումանիտար համագործակցության հետագա զարգացման համար», հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը: