21 սեպտեմբերի 2009 - 16:54 AMT
ՌԴ առողջապահության նախարարությունը հերքել է A/H1N1 գրիպից մահվան դեպքի վերաբերյալ տեղեկությունները
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հերքել է կիրակի երեկոյան հայտնված տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանում գրանցվել է A/H1N1 գրիպից մահացության առաջին դեպքը:

Իվանովսկու անվան վիրուսաբանության ինստիտուտի դոկտոր, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Դմիտրի Լվովը պնդում էր, որ այդ գրիպից է մահացել Բուլղարիայից վերադարձած մի բժշկուհի: Ավելի ուշ բժիշկները ճշտեցին, որ կինը պաթոլոգիա ուներ, նա ռիսկի խմբում էր գտնվում: Սակայն նախարարությունը մահվան այլ պատճառ է նշում:

«ՌԴ տարածքում չի բացահայտվել մահացության ոչ մի դեպք»,-հատուկ ճեպազրույցում հայտարարելէ առողջապահության եւ սոցզարգացման նախարարի տեղակալ Վերոնիկա Սկվորցովան: Նա նշել է, որ «մահացածի հիմնական ախտորոշումն է «երկկողմանի թոքաբորբ եւ քրոնիկ շնչառական անբավարարություն», հաղորդում է «Ինտերֆաքսը»: