21 սեպտեմբերի 2009 - 17:32 AMT
Հայ-թուրքական սահմանի բացման համար բավական է դիվանագիտական նոտաներով փոխանակվել
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ առանց որեւէ նախապայմանների սահմանը բացելու համար բավական է դիվանագիտական նոտաներով փոխանակվել: Այդ մասին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ազատագրված Արցախի Հակ գյուղում ներկա էր Սբ. Մինաս եկեղեցու վերաօծման արարողությանը: Նա ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հիմքը դարձած մնացած բոլոր հարցերը կարող են լուծվել ավելի ուշ` միջազգային իրավունքի հիման վրա: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ այդ դեպքում Հայաստանը կկարողանա սկզիբ դնել այնպիսի հարաբերություններին, որոնք ժամանակի ընթացքում լուծում կտան թե' Հայաստանի սահմանային հարցերին, թե' հայրենիք վերադառնալու, մեր պատմական ու մշակութային ժառանգությունը վերականգնելու իրավունքներին եւ թե' ընդհանրապես Մեծ եղեռնի ու Հայրենազրկման ողբերգության հետեւանքները վերասրբագրելուն: