21 սեպտեմբերի 2009 - 20:08 AMT
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնարկել է Աշխարհի առաջնությանը Դանիայում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնարկել է Աշխարհի առաջնությանը Դանիայում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 21-ին մեկնարկեց Աշխարհի առաջնությանը Հերնինգում(Դանիա): Մրցումների առաջին օրը անցկացվում էին մենամարտեր 55, 66 եւ 96 քաշային կարգերում:

Երեք հայ մարտիկներից երկուսը թողեցին մրցաշարը` Հովհաննիսյան Ժիրայրը (66 կգ.), առաջին մենամարտում պարտվեց Ճապոնիայի ներկայացուցիչ Տատսուհիրո Յոնեմիցույին, իսկ Էդգար Ենոքյանը (96 կգ.) 1/32 առավելության հասավ ղազախ մարտիկ Դուալետ Շաբանբայի նկատմամբ, սակայն 1/16 զիջեց բելառուս Ռուսլան Շեյխային:

Միայն Միհրան Ջուբարյանը (55կգ.) դեռ հաջող է հանդես գալիս: Հայ մարտիկը 1/32 հաղթեց գերմանացի Թիմ Շլեյնչերին, իսկ 1/6 առավելության հասավ իսպանացի Ֆրանցիսկո Սանչեսի նկատմամբ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Աշխարհի առաջնությունում ներկայացնում են 7 մարզիկներ: