22 սեպտեմբերի 2009 - 12:47 AMT
Հայ խաղաղապահներին սովորեցնում են գործել ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների
Այսօր Երեւանում` մայրաքաղաքի գնդի տարածքում գտնվող ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մշտական տեղակայման վայրում, տեղի է ունեցել ԱՄՆ ԶՈւ տեսուչների մասնակցությամբ 8 շաբաթ տեւողությամբ շտաբային զորավարժություններին մասնակցած հայ խաղաղապահների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:

Պարգեւատրման արարողությանը ներկա էին` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ափրիամովը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբստերը:

Ըստ ռազմական կցորդի, զորավարժությունների նպատակն է նախապատրասել խաղաղապահներին, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության սպաներին ըստ ՆԱՏՕ-ի չափանիշների` խաղաղապահ առաքելության մասնակցելու դեպքում: