8 ապրիլի 2002 - 23:50 AMT
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՐԵԱՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կոչով դիմել է Իսրայելի եւ Պաղեստինի ղեկավարությանը: Իսրայելի վարչապետ Արիէլ Շարոնին եւ Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Յասիր Արաֆաթին հասցեագրված փաստաթղթում արտահայտված է Հայ Առաքելական եկեղեցու անհանգստությունը` Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ռազմական գործողություններն ընդգրկել են Բեթղեհեմի սրբավայրերը: Մասնավորապես, վտանգի տակ են մի քանի հայկական վանքեր, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականներ: Դիմումում ասվում է, որ պատրիարքը աղոթում է, «որպեսզի Տերը պահպանի Սուրբ հողը եւ ոչ միայն Իսրայելի ու Պաղեստինի ժողովուրդների վրա տարածի խաղաղություն ու համերաշխություն, այլեւ մերձավոր Արեւելքի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների վրա»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: