22 սեպտեմբերի 2009 - 18:52 AMT
Հայ-ռուսական հարաբերություններն ակտիվ են
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էՀայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

Շնորհավորելով դեսպանին` մերերկրումիր դիվանագիտական առաքելությունն սկսելուկապակցությամբ, վարչապետըվստահություն էհայտնել, որ նրագործունեությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացմանն ու շարունակական ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը մասնավորապես կարեւորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում նկատվող ակտիվությունն ու զարգացումների միտումները:

Հանդիպման ընթացքումքննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձ է կատարվել գործածար կապերի ամրապնդմանը, հնարավոր համագործակցության խորացմանը տնտեսության մի շարք ոլորտներում, ինչպես նաեւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգին: