22 սեպտեմբերի 2009 - 19:00 AMT
Beeline-ի համար սկզբունքորեն կարեւոր է նվաճել Հայաստանի ինտերնետային շուկայի մեծագույն մասը
«ՎիմպելԿոմ» ԲԲԸ (առեւտրային ապրանքանիշը Beeline) գլխավոր եւ գործադիր տնօրեններ Ալեքսանդր Տորբախովը եւ Բորիս Նեմշիչը այցելեցին անցյալ շաբաթ Հյուսիսային պողոտայում բացված Beeline ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակ:

Իր ողջույնի խոսքում «ՎիմպելԿոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տորբախովը նշեց, որ «Beeline»-ի համար սկզբունքորեն կարեւոր է նվաճել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի մեծագույն մասը` առաջին հերթին ինտերնետի շուկան:


Ալեքսանդր Տորբախովը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստնաի ղեկավարությունը կաջակցի իրենց ընկերությանը` նշելով, որ ընկերությունը Հայաստանի տարածքում
ներկայացնում է ռուսական բիզնեսը: «Մենք հուսով ենք, որ մեզ` որպես Ռուսաստանից ռազմավարական ներդրողի, կցուցաբերվի մաքսիմալ աջակցություն մեր
գործողություններում», - ասաց Տորբախովը:

Իր հերթին Բորիս Նեմշիչը խոստացավ զարգացնել հեռահաղորդակցության հայաստանյան շուկան` հասցնելով այն լավագույն վիճակի: