22 սեպտեմբերի 2009 - 19:52 AMT
«ԱրմենՏելը» մոտ 15-20 տոկոսով իջեցրել է մեծածախ ինտերնետի գները
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) իջեցրել է մեծածախ ինտերնետի գները: Այդ մասին այսօր լրագրողներին է ասել ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Մասնավորապես, նա նշել է, որ սեպտեմբերի 15-ից ի վեր «ԱրմենՏել» ընկերությունը նոր սակագներ է սահմանել ինտերնետի մեծածախ շուկայի համար, որոնք նախապես համաձայնեցվել են Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հետ: Ըստ Կլիմկոյի, նոր գնացուցակով, մեծածախ ինտերնետն էժանացել է միջինը 15-20 տոկոսով:

Երեւանում են գտնվում «ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ի (ապրանքանիշը Beeline) գլխավոր եւ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տորբախովը եւ Բորիս Նեմշիչը, որոնք այցելել են անցած շաբաթ Երեւանի Հյուսիսային պողոտայում բացված Beeline-ի վաճառքի ու սպասարկման նոր առաջատար գրասենյակը: