22 սեպտեմբերի 2009 - 20:54 AMT
«Hi-Line» ծառայության մատուցման հետ կապված խնդիրները ԱրմենԹելը կվերացնի 3 շաբաթվա ընթացքում
Պորտերի անբավարարության հետ կապված խնդիրները «Hi-Line» ծառայության մատուցման համար` ԱրմենԹել ընկերության կողմից կվերացվեն երեք շաբաթվա ընթացքում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Արմենթել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մասնավորապես գլխավոր տնօրենը նշեց, որ երկու շաբաթվա ընթացքում Հայաստնան կներկրվի ամբողջ անհրաժեշտ տեխնիկան. լրացուցիչ պորտեր եւ ADSL մոդեմներ, եւս մեկ շաբաթ կպահանջվի ընկերության մասնագետներին այդ սարքավորումների տեղադրման համար:

«Առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում մենք կկարողանանք բավարարել բոլոր դիմումները «Hi-Line» ծառայության մատուցման համար, - եզրափակեց Իգոր Կլիմկոն: