22 սեպտեմբերի 2009 - 21:27 AMT
Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ պետք է ժողովրդական ալիք բարձրանա
Հայաստանի ժողովուրդը պետք է իր բողոքն արտահայտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ներկայիս տեսքով ստորագրելու դեմ: Այդ մասին այսօր Երեւանում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կայացած քննարկմանը հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր բողոքը, իշխանությունները չեն կարողանա հաշվի չառնել այդ գործոնը: Անհրաժեշտ է, որպեսզի ժողովրդական ալիք բարձրանա»,- նկատել է Վարդան Օսկանյանը` ավելացնելով, որ ինքը պատրաստ է ալիքի առջեւում կանգնել: Նա հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի քաղաքական ուժերի հետ համագործակցել եւ քննարկել հայ-թուրքական փոխհարաբերությունների զարգացումները, բայց առայժմ չի կողմնորոշվել, թե ինչպես դա կարելի է անել: