23 սեպտեմբերի 2009 - 13:39 AMT
«Միացում» շարժումը մտադիր է դիմել ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահներին
Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:30-ին ՀՀ Նախագահի նստավայրի հարակից տարածքում «Միացում» ազգային նախաձեռնությունը կազմակերպում է բողոքի ակցիա ընդդեմ «Մադրիդյան սկզբունքների» եւ «Թուրքական արձանագրությունների» վերաբերյալ իշխանություններին պարտադրված եւ վերջիններիս կողմից իրականացվող պարտվողական քաղաքականությանը:

Սեպտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Մյասնիկյանի արձանի մոտից նույն խնդրով բողոքի ակցիայի մասնակիցները ԱՄՆ-ի, Ռուսաստանի դաշնության եւ Ֆրանսիայի նախագահներին ուղղված նամակը կհանձնեն ՀՀ-ում հավատարմագրված այդ երկրներին դեսպաններին: