23 սեպտեմբերի 2009 - 15:57 AMT
Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Օբամայի եւ Էրդողանի թիկնապահների միջեւ
Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի թիկնապահների միջեւ վեճ է ծագել վարչապետի անվտանգության վերաբերյալ, որը վերածվել է ծեծկռտուքի:

Ինչպես գրում է «Ջումհյուրիեթ» թուրքական թերթը, ամեն ինչ սկսվեց նրանից, որ թիկնապահները չկարողացան պայմանավորվել անվտանգության անհրաժեշտ միջոցների շուրջ: Վարչապետի թիկնապահները չստացան պահանջվող կապը, եւ Էրդողանը ստիպված եղավ չեղյալ հայտարարել իր ելույթը Բիլլ Քլինթոնի կազմակերպած «G-20 եւ նրա ազդեցությունը գլոբալ խնդիրների վրա» գագաթնաժողովում, եւ վերադառնալ Sheraton Plaza հյուրանոց:

Բանը հասել է նրան, որ ծեծկռտուքին միջամտել է Էրդողանը` արդյունքում ամերիկացի թիկնապահներից մեկը, քաշելով Էրդողանի ձեռքից, դուրս է բերել նրան այդ կուտակումից: