23 սեպտեմբերի 2009 - 17:23 AMT
Արարատ Ճաղարյանը կսպասարկի երիտասարդական ԵԱ նախընտրական հանդիպումը Մոնտենեգրոյի եւ Ղազախստանի հավաքականների միջեւ
Հոկտեմբերի 14-ին Մոնտենեգրոյի Նիկշիչ քաղաքում կկայանա Եվրոպայի երիտասարդական առաջնության նախընտրական հանդիպումը Մոնտենեգրոյի եւ Ղազախստանի հավաքականների միջեւ:

Հանդիպումը սպասարկելու են Հայաստանից ժամանած մի խումբ մրցավարներ` Արարատ Ճաղարյանի գլխավորությամբ: Եզրագծերում նրա օգնականները կլինեն Վանիկ Սիմոնյանը եւ Արման Ղուշչյանը, 4-րդ մրցավար է նշանակվել Կարեն Նալբանդյանը: