23 սեպտեմբերի 2009 - 17:37 AMT
«Ուլիս» ՖԱ տուգանվել է ՖԻՖԱ-յի «Արդար Խաղի» օրվան նվիրված միջոցառմանը ֆուտբոլիստների բացակայության պատճառով
«Ուլիս» ակումբի ֆուտբոլիստների` Հայաստանի առաջնության 21-րդ տուրի «Արարատ»-«Ուլիս» խաղին նախորդող ՖԻՖԱ-յի «Արդար Խաղի» օրվան նվիրված միջոցառմանը չմասնակցելու համար ակումբը տուգանվել է 50 000 դրամի չափով: Նման որոշում է ընդունել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը: Այն հիմնավորվում է ՀՖՖ կարգապահական կանոնագրքի 15-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն: