23 սեպտեմբերի 2009 - 17:48 AMT
Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքական է հրավիրվել Իսպանիայի եւ Թուրքիայի հավաքականների հետ հանդիպումներին մասնակցելու
«Խիմկի» ՖԱ դարպասապահ Ռոման Բերեզովսկին ԱԱ-2010 նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի հոկտեմբերի 10-ին եւ 14-ին կայանալիք հանդիպումներին` Իսպանիայի եւ Թուրքիայի հավաքականների հետ համապատասխանաբար: Այդ մասին հաղորդում է պոդմոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:

Սեպտեմբերի 10-ին եւ 14-ին Հայաստանի հավաքականը ԱԱ-2010 նախընտրական փուլի շրջանակներում հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի եւ Թուրքիայի հավաքականների հետ համապատասխանաբար:

Բերեզովսկին ԱԱ-2010 նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներին` Բոսնիայի եւ Բելգիայի հավաքականների դեմ, չի մասնակցել: Երկու դեպքում էլ պատճառը վնասվածքն է եղել: Այդ հանդիպումներում Բերեզովսկուն փոխարինել է «Ուլիսի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը: