24 սեպտեմբերի 2009 - 01:04 AMT
«Հայ օգնության» հիմնադրամը 500 հազ. դոլար է տրամադրել Հայաստանի կրթական ծրագրերին
2008-2009 ուսումնական տարում «Հայ օգնության» հիմնադրամի (ՀՕՀ) կենտրոնական վարչությունը ավեի քան 500 հազ. դոլար է հատկացրել Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս հայերի կրթական ծրագրերի զարգացման համար:

«Այս տարի ՀՕՀ 11,400 դոլարի չափով «Երեմյան» կրթաթոշակը տրամադրել է Հայաստանի, ԼՂՀ եւ հայկական սփյուռքի 19 ուսանողների»,- նշել է ՀՕՀ կենտրոնական վարչության անդամ Մայթա Մելքոնյանը: ՀՕՀ հաջորդ ուսումնական տարում նույնպես գործելու է կրթական ծրագրերի ոլորտում` հատկացնելով «Երեմյան» կրթաթոշակը: «Հայ օգնության» հիմնադրամը հանդիսանում է նաեւ ԼՂՀ «Սոսե» մանկապարտեզների ցանցի, «Լավագույն Ուսանող» եւ «Որբերի ուսուցում» ծրագրերի հովանավորը: