24 սեպտեմբերի 2009 - 14:55 AMT
ԵԱՀԿ-ն կարեւոր դեր է կատարում հակամարտությունների կանխման ու կարգավորման գործում
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկեցին ԵԱՀԿ հաստատությունների արդյունավետության բարձրացման, Կորֆուի գործընթացին եւ Աթենքում կայանալիք ԵԱՀԿ նախարարական հանդիպմանն առնչվող հարցեր: ԱԳ փոխնախարարը կարեւորեց ԵԱՀԿ դերը հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման, ինչպես նաեւ անվտանգության ամրապնդման գործում:

Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: