24 սեպտեմբերի 2009 - 15:53 AMT
Sitronics-ը գրանցել է Հայաստանում իր դուստր ձեռնարկությունը` «Sitronics Արմենիան»
Ռուսական Sitronics ընկերությունը, որը զբաղվում է արտադրանքի եւ լուծումների մշակմամբ տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցությունների եւ միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում, Երեւանում գրանցել է իր դուստր ձեռնարկությունը` «Sitronics Արմենիան»:

Ինչպես նախկինում PanARMENIAN.Net-ի թղթակիցն էր հաղորդել ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, «Sitronics Արմենիան» մտադիր է իր գործունեությունը ծավալել «Մարս» գործարանի եւ Ս.Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տարածքում, որտեղ նախատեսվում է ազատ տնտեսական գոտի ստեղծել:

Ըստ Վաչե Կիրակոսյանի, Sitronics-ն ու Հայաստանի կառավարությունը համատեղ վենչուրային հիմնադրամ կստեղծեն 40 մլն դոլարի չափով, իսկ հետագայում, բարենպաստ զարգացումների դեպքում երկու տարուց հիմնադրամը կարող է կազմել 80-90 մլն դոլար: