24 սեպտեմբերի 2009 - 16:16 AMT
ԱՄՆ կոնգրեսականները հավանություն են տալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խումբը ներկայացնող երեք կոնգրեսականներ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերներին` կոչ անելով սատարել Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Իրենց նամակում կոնգրեսականներ Ռոբերտ Վեքսլերը, Էդվարդ Ուայթֆիլդը եւ Քեյ Գրեյնջերը կոչ են արել հավանություն տալ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին օգոստոսի 31-ի հռչակագրին:

Ամերիկացի օրենսդիրների նամակում հիշեցվում է, որ օգոստոսի 31-ին Թուրքիայի, Հայաստանի ու Շվեյցարիայի կառավարությունների միջեւ կնքված հռչակագրում հրապարակվել են հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: