5 ապրիլի 2002 - 23:53 AMT
ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՕՐԵՆՔ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՆԱՀԱՆԳԻ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամները միաձայն քվեարկել են Երեւանում Կալիֆորնիայի առեւտրա-արդյունաբերական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ օրենքի օգտին: Օրինագծի հեղինակը սենատոր Ջեկ Սքոթն է, որը վերջերս Դաշնակցություն կուսակցության հրավերով այցելել է Երեւան եւ քննարկել է Հայաստանում ներկայացուցչություն բացելու հետ կապված հարցեր: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ներկայացուցչությունը կդառնա, Կալիֆորնիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ գործարար կապերը կոորդինացնող, տարածաշրջանային կենտրոն:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: