24 սեպտեմբերի 2009 - 19:38 AMT
Հրապարակվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուների իրավիճակի մասին ԵԽ զեկույցը
Եվրոպայի խորհրդիՆախարարներիկոմիտեն հրապարակել էՀայաստանումազգային փոքրամասնությունների լեզուների իրավիճակի մասիներկրորդ զեկույցը:Այս զեկույցը մշակվել է անկախ փորձագետների կոմիտեի կողմից, որը հետեւում է Փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կիրառմանը:

Հիմնվելով Զեկույցի վրա` Նախարարներիկոմիտեն Հայաստանին կոչէանումմշակել համակարգված քաղաքականություն` ասորերեն, եզդիերեն եւ քրդերեն լեզուներով ուսուցիչների վերապատրաստումը եւ ժամանակակից ուսումնական անհրաժեշտ նյութերը կրթության բոլոր մակարդակներում մատչելի դարձնելու նպատակով:

Բացիայդ, Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները կարող են օգտագործվել դատարաններում եւ որ դատարաններն ու հասարակությունը իրազեկ են այս լեզուներն օգտագործելու իրենց իրավունքին:

Հայաստանի կառավարությունը նաեւպետք էմիջոցներ ձեռնարկի բարելավելու ասորերենիեւհունարենիառկայությունըռադիոծրագրերում եւ ասորերենի, եզդիերենի ու քրդերենի առկայությունը հեռուստատեսությամբ: