24 սեպտեմբերի 2009 - 19:48 AMT
«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է հեռուստա եւ ռադիոբանավեճեր Հանրային հեռուստաընկերությամբ եւ Հանրային ռադիոյով
Սեպտեմբերի 24-ին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել են Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին:

Նամակում նրանք կոչ են արել խորհրդի նախագահին Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի եթերում կազմակերպել բանավեճեր` նվիրված հայ - թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Նամակում կոչ է արվել նաեւ բանավեճերում ընդգրկել Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին: