24 սեպտեմբերի 2009 - 21:43 AMT
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) միջեւ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Հուշագրով նախատեսվում է Հանձնաժողովին GTZ-ի աջակցությունը մի քանի ուղղություններով. մրցակցության օրենքի որոշ դրույթների բարեփոխման առաջարկներ, որոնք կնպաստեն հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանը (հանդուրժողականության ծրագիր), ստուգումների իրավասության ընդլայնմանը, միջազգային փորձագետի խորհրդատվություն բարդ - խոցելի գործերի վարման ընթացքում, մրցակցության քաղաքականության վերաբերյալ Վարչական դատարանի դատավորների ուսուցում (վերապատրաստում), Հայաստանում մրցակցության քաղաքականության մասին տեղեկացվածության բարձրացում, Հանձնաժողովի - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նա- Կենտրոնական բանկի միջ- համագործակցության` Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցում: Այդ մասին հաղորդում է հանձնաժողովի լրատվական ծառայությունը: