24 սեպտեմբերի 2009 - 22:08 AMT
«ԱրմենՏել»-ը ՀԾԿՀ-ին պետք է կես տարին մեկ անգամ հաշվետվություն ներկայացնի հեռախոսային ցանցի տարածման մասին
Հայաստանում հեռահաղորդակցական ծառայությունների օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունն այսուհետ տարին երկու անգամ հաշվետվություն կներկայացնի Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին (ՀԾԿՀ) հանրապետությունում հեռախոսային ցանցի տարածման մասին:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ԱրմենՏել-ի իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը, նման որոշում կայացվել էր ՀԾԿՀ-ի կողմից երեկ կայացած նիստում: Նրա խոսքերով, դա ՀԾԿՀ-ին հնարավորություն կտա առավել արդյունավետ վերահսկելու երկրի տարածքում ԱրմենՏել-ի կողմից ֆիքսված կապի ծառայությունների տրամադրումը: Նա նաեւ հաղորդել է, որ նախկինում ընկերությունը ՀԾԿՀ-ին հաշվետվություն էր ներկայացնում վերջինիս պահանջով, իսկ այսուհետ կկիրառվեն այդ տվյալների ներկայացման որոշակի ժամկետներ: